Մակրոնը վարչապետի պաշտոնում վերանշանակեց Սեբաստիեն Լըկորնյուին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վարչապետի պաշտոնում վերանշանակեց Սեբաստիեն Լըկորնյուին:

Երկու տարվա ընթացքում Ֆրանսիայի հինգերորդ վարչապետը՝ Սեբաստիեն Լըկորնյուն, իր կառավարության հետ միասին հրաժարական էր տվել երկուշաբթի օրը կաբինետի կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց:

Մակրոնը հույս ունի, որ Լըկորնուն կկարողանա ստանալ խորհրդարանի բավարար աջակցությունը՝ 2026 թվականի բյուջեն ընդունելու համար:

Մակրոնը նրան խնդրել էր պաշտոնը լքելուց առաջ քաղաքական խորհրդակցություններ անցկացնել, այն հույսով, որ դրանց ընթացքում գուցե հնարավոր լինի ինչ-որ լուծում գտնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արտահերթ ընտրությունների կոչեր Ֆրանսիայում