Առավոտից Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում գտնվող Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս եկավ Քննչականից:
«Ազատության» հետ զրույցում հոգևորականն ասաց, որ անցած 7-8 ժամերի ընթացքում իր հետ որևէ քննչական գործողություն չեն իրականացրել և ազատ են արձակել: Տեր Փառենը նաև ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ ինքը վկայի կարգավիճակ ունի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բերման ենթարկված 10 հոգևորական, Արագածոտնի թեմի առաջնորդի գտնվելու վայրը ժամեր անց հայտնի դարձավ