Պեսկով․ «Ուրախ ենք, որ Թրամփը կզբաղվի Ուկրաինայի հարցով»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Մոսկվան ողջունում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայից հետո ուկրաինական կարգավորման վրա կենտրոնանալու ցանկությունը։ Այդ մասին այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմը շարունակում է բաց մնալ խաղաղության միտված երկխոսության համար։ Հուսով ենք, որ Միացյալ Նահանգների ազդեցությունն ու նախագահ Թրամփի դիվանագիտական վարպետությունը կդրդեն ուկրաինական կողմին ավելի ակտիվ և խաղաղ համաձայնագրին ավելի հակված լինել», - նշել է Պեսկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին ուրբաթ օրը կհանդիպի Թրամփի հետԱրդյո՞ք Գազայից հետո խաղաղություն կհաստատվի նաև ՈւկրաինայումՊուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի պլաններ այս պահին չկան. ՊեսկովԹրամփ․ ԱՄՆ-ն Tomahawk հրթիռներ կփոխանցի Կիևին, եթե Մոսկվան չգնա պատերազմի կարգավորմանՊուտինը պարծենում է գրավված տարածքներով, Թրամփը կրկին հայտարարում՝ հիասթափված է նրանից