Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

Կրեմլը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հակամարտությանը վերջ դնելու ծրագիրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարող է «հարատև խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում». Թրամփը՝ Գազայի հարցով իր ծրագրի մասին

Հաղորդվում է, որ Պուտինն ու Նեթանյահուն նաև հետաքրքրություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի և Սիրիայում իրավիճակի հետագա կայունացման հարցում: