«Ռուսաստանը վագր չէ, իսկ թղթե արջեր չեն լինում». Կրեմլն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Կրեմլն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ նախօրեի հայտարարություններին:

Սպիտակ տան ղեկավարը կասկածի տակ է դրել Ռուսաստանի ռազմական և տնտեսական հզորությունը՝ պնդելով, որ դա «թղթե վագր» է և, որ ԵՄ աջակցությամբ Ուկրաինան կարող է իր տարածքները Ռուսաստանից վերադարձնել «և նույնիսկ ավելի հեռու գնալ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ պատերազմի ավարտից հետո. Զելենսկի

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ի պատասխան հայտարարել է, թե Մոսկվան շարունակում է երկխոսությունը Վաշինգտոնի հետ և գնահատում է Թրամփի հանձնառությունը Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում:

Թրամփի «թղթե վագր» բնորոշմանն արձագանքելով Պեսկովը մասնավորապես հայտարարել է․ «Ռուսաստանը վագր չէ, իսկ թղթե արջեր չեն լինում»։