Շարաան Մոսկվայում մտադիր է խնդրել արտահանձնել Ասադին. France-Presse

Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաա, արխիվ

Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան այսօր Մոսկվա կատարելիք իր առաջին այցի ընթացքում մտադիր է խնդրել Ռուսաստանի իշխանություններին այդ երկրում ապաստանած երկարամյա նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին արտահանձնել Դամասկոսին, հաղորդում է France-Presse-ը` վկայակոչելով Սիրիայի կառավարությունում իր աղբյուրը:

Պաշտոնյան, ով, ըստ լրատվամիջոցի, ցանկացել է անանուն մնալ, մասնավորապես ասել է․ - «Շարաան կխնդրի Ռուսաստանի նախագահին հանձնել բոլոր այն անձանց, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել և գտնվում են Ռուսաստանում, մասնավորապես՝ Բաշար ալ-Ասադին»:

Սիրիայի SANA պետական լրատվական գործակալության համաձայն՝ Շարաան «իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կբանակցի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ»։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը կհանդիպի Սիրիայի ղեկավարինԱսադն ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում՝ շքեղ բարձրահարկում. Die ZeitՍիրիական դատարանը Ասադի ձերբակալության օրդեր է հրապարակելՍիրիայում ձերբակալել են Ասադի զարմիկին