«Սրանով ցույց են տալիս, որ իրենց վերջն է», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալմանը:
Նա նշեց՝ իր կարծիքով՝ սա իրեն վախեցնելու, լռեցնելու միջոց է. «Ուրիշ ի՞նչ պետք է լինի»
Լրագրողի հարցին՝ «այսինքն՝ քաղաքապետի պաշտոնն են ուզո՞ւմ խլել», նա պատասխանեց. «Հավանական է, բա ինչի՞ են խառնվել իրար»:
Ղուկասյանը նշեց՝ մինչև տղային ձերբակալելը որևէ ծանուցում չի եղել:
«Էս ձևի ստորություն՝ մտնել մարդու տուն, ոչինչ ձեր տունն էլ կմտնեն: Դու դրանով ինչ չես կոտրում, ինչքան սենց բաներ անեք, մենք ավելի կհզորանանք: Բռնել տալով երկիր չեն պահում, պատին ծեփելով, ասֆալտին փռելով, դրանով մարդկանց հանում ես քո դեմ», - ասաց Ղուկասյանը:
Գյումրիի քաղաքապետը հայտարարեց՝ «օրինական պայքարելու եմ, ինչքան նման բաներ անեն, մինչև վերջ պայքարելու ենք»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդինԱռավել մանրամասն տե՛ս այստեղ