Ստորագրվեց Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը

Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի փաստաթուղթ են ստորագրել:

Արարողությունը տեղի է ունեցել եպիտական Շարմ էլ Շեյխում՝ Խաղաղության միջազգային գագաթնաժողովի ընթացքում:

Ներկա է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թրամփը դիմել է նրան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ կարգավորել է հայ-ադրբեջանական տասնամյակների հակամարտությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր Մերձավոր Արևելքի պատմական արշալույս». իսրայելցիներն ու պաղեստինցիները ազատ արձակվեցին