Թրամփը «երկար» հեռախոսազրույց է սկսել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ

Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ «երկար» հեռախոսազրույց է սկսել ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:

Զրույցը տեղի է ունենում Սպիտակ տուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցի նախաշեմին, որի ընթացքում կողմերը մտադիր են քննարկել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային Tomahawk հեռահար հրթիռների հնարավոր մատակարարման հարցը:

«Խոսում եմ նախագահ Պուտինի հետ։ Զրույցը շարունակվում է, երկար է, և ես, ինչպես և նախագահ Պուտինը, կհրապարակեմ բովանդակությունը դրա ավարտին», - սոցցանցերում գրել է Թրամփը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Axios. Զելենսկու հետ հանդիպումից առաջ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույց կունենաԹրամփը կրկին հայտարարել է, որ հիասթափված է ՊուտինիցԹրամփը շաբաթավերջին կընդունի ԶելենսկունԱրդյո՞ք Գազայից հետո խաղաղություն կհաստատվի նաև ՈւկրաինայումԹրամփ․ ԱՄՆ-ն Tomahawk հրթիռներ կփոխանցի Կիևին, եթե Մոսկվան չգնա պատերազմի կարգավորման