Թրամփը հայտարարել է․ «Կհանդիպեմ Պուտինի հետ այն դեպքում, եթե դա Ուկրաինայի հարցով համաձայնության բերի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե վստահ լինի, որ հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայում խաղաղության համաձայնագրերի կնքմանը։ «Ես չեմ պատրաստվում ժամանակս վատնել», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը նաև ասել է, որ հաջորդ շաբաթ Չինաստանի առաջնորդի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել Ռուսաստանից նավթի գնումների սահմանափակումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը չեղարկեց Պուտինի հետ հանդիպումը

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահը հայտարարեց Բուդապեշտում Ռուսաստանի նախագահի հետ նախատեսված հանդիպման չեղարկման մասին: Նա, սակայն, նշեց, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ ապագայում: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հանդիպումը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ցանկանում է շարունակել Վաշինգտոնի հետ երկխոսությունը. Պուտին

Միևնույն ժամանակ, Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, որը ժամանել է ԱՄՆ, շարունակում է պնդել, որ հակամարտության դիվանագիտական կարգավորումն ավելի մոտ է: