Վրաստանում ավելի քան 60 անձ է ձերբակալել Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով

Վրաց իրավապահները ավելի քան վեց տասնյակ անձ են ձերբակալել հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով։ Միայն այսօր բերման է ենթարկվել 16 մարդ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։

Պաշտոնյայի խոսքով՝ քրեական գործեր են հարուցվել նաև արտասահմանում գտնվող երկու անձի դեմ։

Հոկտեմբերի 4-ի հանրահավաքը տեղի է ունեցել ՏԻՄ ընտրությունների օրը՝ «կառավարության խաղաղ տապալում» կարգախոսով: Մասնակիցները նախ հավաքվել են Ազատության հրապարակում, ապա երթով շարժվել դեպի նախագահական պալատ: Ցուցարարներից ոմանք ճեղքել են մետաղական ցանկապատը և մտել նախագահականի բակ, որտեղից նրանց դուրս են բերել ոստիկանական ուժերը։

Միջադեպը քննվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերի, գույքի վնասի, խմբակային անկարգությունների կազմակերպման հոդվածով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են նաև մյուս քաղաքներում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում կրկին ցույց է անցկացվել. զուգահեռ ԵՄ-ն կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնություններից