Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդին կհանդիպի միայն այն դեպքում, երբ դաշնակիցները համաձայնության գան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ՝ կանխելու Ռուսաստանի հնարավոր հարձակումները։ «Նախ անվտանգության երաշխիքներ, հետո՝ հանդիպում», - հայտարարել է Զելենսկին՝ հավելելով. «Կիևը ցանկանում է յոթից տասը օրվա ընթացքում հասկանալ, թե որ երկիրն ինչ է անելու յուրաքանչյուր կոնկրետ պահի»։
Զելենսկին բացառել է, թե այս երաշխիքների տրամադրումից հետո Պուտինի հետ հնարավոր հանդիպումը կարող է կայանալ Մոսկայում․ այն կարող է կազմակերպվել որևէ եվրոպական երկրում, ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին գաղտնազերծել է, որ Վաշինգտոնն այժմ ակտիվ ներգրավված է ռուս-ուկրաինական բանակցություններ կազմակերպելու գործում