Զելենսկին հորդորել է Թրամփին միջնորդել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցում

Արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հորդորելով նրան միջնորդել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցում, ինչպես նա դա արեց Մերձավոր Արևելքում։

«Ես շնորհավորել եմ նախագահ Դոնալդ Թրամփին Մերձավոր Արևելքի համաձայնագրի համար, որը նա կարողացավ ապահովել, ինչն ակնառու նվաճում է», - գրել է Զելենսկին Ֆեյսբուքում։

Ուկրաինայի առաջնորդը միաժամանակ հավելել է, որ «եթե պատերազմը հնարավոր է կանգնեցնել մեկ տարածաշրջանում, ապա անկասկած կարելի է կանգնեցնել նաև մյուս պատերազմները, այդ թվում՝ Ռուսաստանի պատերազմը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը «շատ ավելի» խաղաքարտեր ունի՝ ՌԴ-ին ճնշելու և ուկրաինական հակամարտությունը կարգավորելու. Ուիթաքեր