Զելենսկին վստահ է, որ Թրամփը ցանկանում է վերջ դնել պատերազմին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Սպիտակ տանը արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որտեղ երկու առաջնորդները քննարկել են անվտանգության երաշխիքները։

«Մենք վստահ ենք, որ Թրամփը ցանկանում է ավարտել այս պատերազմը», - ասել է Զելենսկին։

Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահի հետ ավելի քան երկու ժամ զրուցելուց հետո՝ ԱՄՆ նախագահը և՛ Ուկրաինային, և՛ Ռուսաստանին կոչ է արել «անհապաղ դադարեցնել պատերազմը»:

«Կա՛նգ առեք մարտադաշտում: Երկու կողմերն էլ պետք է տուն գնան, գնան իրենց ընտանիքների մոտ: Դադարեցրեք սպանությունները: Ես դա ասացի նախագահ Զելենսկիին, ես դա ասացի նախագահ Պուտինին», - լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն հույս ունի հասնել Ուկրաինայում պատերազմի ավարտին բանակցային եղանակով՝ առանց Tomahawk-ների կարիքի

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան ունի հազարավոր անօդաչու թռչող սարքեր, որոնք պատրաստ են ռուսական թիրախների դեմ հարձակման, բայց անհրաժեշտ են ամերիկյան հրթիռներ. «Մենք չունենք Tomahawk, այդ պատճառով մեզ անհրաժեշտ են Tomahawk-եր», - ասել է Զելենսկին:

Թրամփը պատասխանել է, որ «շատ ավելի լավ կլիներ, որ նրանց Tomahawk հրթիռներ պետք չլինեին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեզ նույնպես պետք են Tomahawk հրթիռներ. Թրամփ

Ավելի վաղ Թրամփն ասել էր՝ Միացյալ Նահանգները չի կարող «սպառել» իր սեփական պաշարները. «Մեզ նույնպես դրանք պետք են, ուստի չգիտեմ, թե ինչ կարող ենք անել դրա հետ կապված», - լրագրողներին ասել էր ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ նախագահը երեկ կրկնեց. «Մենք չենք ուզում զիջել այն բաները, որոնք մեզ անհրաժեշտ են մեր երկիրը պաշտպանելու համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից հետո եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույց է ունեցելՊուտինն ու Թրամփը կհանդիպեն Բուդապեշտում, Կիևը կստանա՞ Tomahawk հրթիռներՊուտինը Թրամփին ասել է՝ Tomahawk-ի մատակարարումը կվնասի ԱՄՆ-ՌԴ հարաբերություններին. ՈւշակովՕրբանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետՄեզ նույնպես պետք են Tomahawk հրթիռներ. Թրամփ