Мoody's-ը նվազեցրել է ՀԷՑ-ի վարկանիշը

Աշխարհի ամենահեղինակավոր վարկանիշային ընկերություններից մեկը՝ Мoody's-ը, նվազեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձնելով «բացասական»։

«Երկարաժամկետ կորպորատիվ և դեֆոլտի հավանականության վարկանիշերի նվազեցումը արտացոլում է այն հանգամանքը, որ 2025-ի հուլիսին կատարված օրենսդրական փոփոխությունների հետևանքով ընկերության հանդեպ պետության ազդեցությունն աճել է։ Այդ փոփոխությունները Հայաստանի կառավարությանը հնարավորություն են տալիս ազգայնացնել ընկերությունը, իսկ կարգավորող մարմնին՝ որոշ դեպքերում նաև վարչական վարույթներ նախաձեռնել»,-ասված է երեկ Мoody's-ի կողմից հրապարակված զեկույցում:

Գործակալության մասնագետները նաև կանխատեսում են, որ ՀԷՑ-ի վարկանիշը առաջիկա 12-18 ամիսներին, ըստ ամենայնի, չի բարձրացվի։