ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է սիրիական ընդդիմությանը զենք-զինամթերք մատակարարել: Փորձագետները կարծում են, որ այս հանգամանքը կհանգեցնի հակամարտության սրմանը: Հունիսի 17-ին Հյուսիսային Իռլանդիայիում մեկնարկող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Պուտին-Օբամա հանդիպման առանցքային թեման Սիրիայի հարցը կլինի: Իրանում նախագահական ընտրություններ են. նախագահի վեց թեկնածուների մեջ, ըստ վերլուծաբանների, Մահմուդ Ահմադինեժադի քաղաքական կուրսի հետեւորդներ չկան: