«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը ուղղված չէ որեւէ մեկի դեմ. այն կատարվում է միայն Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ հարեւան երկրների համար», - այսօր, հայ լրագրողի հարցին պատասխանելիս, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ընդգծել, - «Եթե այդ ուղերձը ճիշտ փոխանցվի, ուրիշ երկրների մոտ լարվածություն չի առաջանա»: