Արդարադատության հարցերով հանձնաժողովը նաև դեմոկրատների կողմից անցկացված լսումների մասին զեկույցը կստանա:
Քննչական մարմինը մեղմացուցիչ հանգամանք է նշում, պաշտպանական կողմերը, սակայն, համաձայն չեն մեղադրանքին:
Ուկրաինայի իրավապահները հնարավոր են համարում հանցագործության անձնական, քաղաքական կամ բիզնեսի հետ կապված դրդապատճառները:
Եվրամիության վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ղազախստանը համարվում է ավտովթարների թվով «առաջատար» հինգ երկրներից մեկը:
Կառույցի տվյալներով՝ սպանվածների ճշգրիտ թիվը 208 է, Իրանի հարցով փորձագետների համոզմամբ՝ զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել:
Այժմ նախագահ Իլհամ Ալիևը պետք է հայտարարի երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման օրը:
«Նախագահին խանգարող» խորհրդարանի լուծարման մասին անսպասելի հայտարարությունները Ադրբեջանում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տվել:
Քվեարկությունը նախատեսված է առաջիկա փետրվարի 21-ին, նոր խորհրդարանն իր աշխատանքը կսկսի մայիսից:
Աշխարհի ամենափակ երկրներից մեկը համարվող Սաուդյան Արաբիան դեկտեմբերի 1-ից ստանձնում է G20-ի նախագահությունը:
Գերմանիայի ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դարձել է առաջին կինը, ով ղեկավարում է Եվրամիության գործադիր մարմինը:
Ջիհադիստները, սակայն, որևէ ապացույց չեն նշել, որ հարձակման հեղինակ 28-ամյա Ուսման Խանը հենց իրենց ցուցումներով է գործել:
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
«Արցախի ժողովրդավարական» կուսակցության վեցերորդ համագումարի ընթացքում միաձայն որոշվեց Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել Ղուլյանի թեկնածությունը:
Ալբանիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50-ի:
Հանդիպմանը մասնակցում են նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, որոնց շնորհիվ էլ իշխանությունն ու ընդդիմությունը մեկ սեղանի շուրջ են նստել:
Իրաքում այս տարվա հոկտեմբերից ի վեր, այդ թվում՝ երկրի վարչապետի հրաժարականի պահանջով զանգվածային ակցիաների ժամանակ սպանվել է 400 ցուցարար, ավելի քան 1500 մարդ վիրավորվել է:
Հաագայում առնվազն երեք մարդ է վիրավորվել առևտրային կենտրոններից մեկում անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետևանքով, հայտնում է Նիդերլանդների ոստիկանությունը:
Իրակլի Կոբախիձեն շեշտել է, որ այդ քայլին են դիմում Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների խնդրանքով:
Բեռնել ավելին