Անցած շաբաթավերջին Իրանում նոր բախումներ են տեղի ունեցել ընդդիմության եւ իրավապահների միջեւ, որոնց հետեւանքով, ինչպես երկուշաբթի առավոտյան հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը, զոհվել է 8 մարդ, այդ թվում` Իրանի ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիի զարմիկը: