Մատչելիության հղումներ

Օրբանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հեռախոսազրուց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հավելել, որ Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն «ամբողջ թափով ընթանում են»։

Ֆեյսբուքյան գրառման մեջ Օրբանն այլ մանրամասներ չի հայտնել։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Պուտին -Թրամփ հնարավոր հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, միաժամանակ հավելել է, որ նախքան հանդիպումը անհրաժեշտ է լուծել «շատ» հարցեր, այդ թվում՝ պատվիրակությունների կազմը։

Երեկ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնեց, որ ակնկալում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Բուդապեշտում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես նրա հետ կհանդիպեմ, հավանաբար, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», - Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախ բանակցություններ կվարի ռուս պաշտոնյաների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG