Մատչելիության հղումներ

«Համաս»-ը հայտարարում է՝ չի ստացել Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը


«Համաս»-ը հայտարարում է, որ չի ստացել ԱՄՆ-ի առաջարկը Գազայի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, հայտնում է Times of Israel-ը:

«Համաս»-ի հայտարարության մեջ նշվում է, որ բանակցությունները դադարեցվել են սեպտեմբերի 9-ից, երբ Իսրայելը հարված հասցրեց Քաթարին։

Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի նիստերում էր ներկայացրել Մերձավոր Արևելքի վերաբերյալ 21 կետից բաղկացած խաղաղության ծրագիր: Նախօրեին էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մոտ է Գազայում պատերազմը դադարեցնելու և պատանդներին տուն վերադարձնելու համաձայնագրի կնքումը։

«Համաս»-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված Եվրամիության, Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից։






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG