Մատչելիության հղումներ

Կիևը ԱԹՍ-ներով հարվածել է Ղրիմի Թեոդոսիայում գտնվող նավթավերամշակման գործարանին


Անցած գիշեր պայթյուններ են որոտացել Ղրիմի Թեոդոսիա քաղաքում։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են քաղաքի նավթային տերմինալին։

Ըստ ուկրաինական Крымский ветер ալիքի՝ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել առնվազն երեք նավթապահեստում։

Թեոդոսիայի նավթային տերմինալի վրա հարձակման լուրը հաստատել է Ղրիմի ռուսական վարչակազմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան, իսկ դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ուկրաինական 40 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG