Մատչելիության հղումներ

Մերցը ԵՄ գագաթնաժողովում հանդես կգա ռուսական սառեցված ակտիվների օգտագործման օգտին


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԵՄ առաջիկա գագաթնաժողովում Եվրամիությանը կոչ կանի օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինային 140 միլիարդ եվրո (163 միլիարդ դոլար) վարկ տրամադրելու համար: Այս մասին հայտարարել է ինքը Մերցը:

«Մենք ցանկանում ենք դա անել ոչ թե պատերազմը երկարաձգելու, այլ դա վերջ տալու համար», - Բունդեսթագի խորհրդարանի ստորին պալատում իր ելույթում ասել է կանցլերը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է գիտակցի, որ ԵՄ աջակցությունն Ուկրաինային ոչ թե թուլանում է, այլ աճում:

Մոսկվայից ավելի վաղ զգուշացրել էին, որ ռուսական ակտիվները բռնագանձելու արևմտյան երկրների փորձերն անպատասխան չեն մնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG