Մատչելիության հղումներ

Իմ կողմից եկեղեցու վրա հարձակում չկա. Փաշինյան


Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու թղթերում, որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնված անձը և եկեղեցին նույնական են, գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնական են: Հայաստանյաց Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ կաթողիկոսը հրաժարական է տվել և գնացել: Դրա արդյունքում եկեղեցին փլուզվե՞լ է, ո՛չ, չի փլուզվել», - ճեպազրույցի ժամանակ ասաց նա:

Պատասխանելով հարցադրմանը, թե արդյոք «հնարավո՞ր է՝ եկեղեցու վրա հարձակումը խաղաղության գործընթացի մաս է կազմում», քանի որ այդ գործողությունները համընկնում են Ադրբեջանի հոգևոր առաջնորդի քննադատություններին ՀԱԵ հասցեին, Փաշինյանն ասաց՝ դա անհնար է:

Երեկ իրավապահները գործողություններ էին իրականացրել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում, 3 անձ էր ձերբակալվել: Այսօր թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, ով Ամենայն Հայոց կաթողիկոսի քրոջորդին է, մեղադրանք է առաջադրվել:

Մայր աթոռ սուրբ Էջմիածինն իրավապահների երեկվա գործողությունները որակել է ապօրինի քրեական հետապնդում, որոնք իշխանությունների «հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի» հերթական դրսևորումն է անվանել:

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հոկտեմբերի 13-ին կրկին մեղադրանքներ էր հնչեցրել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին:

XS
SM
MD
LG