Մատչելիության հղումներ

Բեռնատարների վարորդները փակել են Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի անցակետեր տանող ճանապարհները


Բեռնատարների վարորդները փակել են Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի անցակետեր տանող ճանապարհները, - այս մասին «Ազատությանը» փոխանցեցին վարորդները:

Վարորդները բեռնատար մեքենաներով փորձում են կաթվածահար անել երթևեկությունն, ասում են՝ «եթե ՌԴ-ն տարվա մեջ 90 օր է թույլատրում իրենց գտնվել այնտեղ, ապա իրենք էլ թույլ չեն տա, որ օտարերկյա համարներով որևէ բեռնատար Հայաստան մտնի»:

Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի ու Բագրատաշենի անցակետերը
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

Այսօր ավելի վաղ բեռնատարների վարորդները նախ ակցիա իրականացրին կառավարության շենքի առջև, ապա ՌԴ դեսպանատան առջև:

Բեռնատարների վարորդներն ահազանգում են՝ ամեն օր ավելանում է Ռուսաստանում տուգանված ու 3-5 տարով մուտքի արգելք ստացած վարորդների թիվը: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունն արագացնի բանակցությունները Ռուսաստանի հետ՝ նշելով, որ ՌԴ-ի սահմանած 90 օրը բավարար չէ, քանի որ դրա կեսը Վերին Լարսում են անցկացնում, իսկ ժամկետը գերազանցելու դեպքում՝ տուն վերադառնալն արդեն դառնում է գրեթե անհնար, վերադարձողներն էլ հետո զրկվում են աշխատանքից, որովհետև այլևս չեն կարող բեռներ տանել Ռուսաստան:

Ռուսաստանը խստացրել է միգրացիոն օրենքները: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանում չեն աշխատում, մեկ տարվա ընթացքում կարող են այնտեղ մնալ ոչ թե 180, այլ 90 օր։

XS
SM
MD
LG