Մատչելիության հղումներ

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին մեղադրանք է ներկայացվել


Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին մեղադրանք է ներկայացվել։ Քիչ հետո «նրան կտանեն կալանքի», հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին առաջադրված մեղադրանքի հիմքում նաև Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացրած հաղորդումն է: Սակայն Արա Զոհրաբյանն ասաց, որ այլ հաղորդում էլ կա՝ առանց փակագծեր բացելու:

Հաղորդումն առնչվում է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արած հայտարարություններին, որ «2021 թվականին իրեն պարտադրել են մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին»:

Հոդվածը, որով մեղադրանք է ներկայացվել Մկրտիչ սրբազանին, Արա Զոհրաբյանը չցանկացավ նշել, միայն ասաց, որ այն առնչվում է օրինական հավաքներին խոչընդոտելուն կամ հարկադրելուն և ընտրական իրավունքը խոչընդոտելուն: Եպիսկոպոսը հիմա քննտվում է Քննչական կոմիտեի կենտրոնի բաժնում:

Զոհրաբյանը հավելեց՝ այսօր դատարան կալանքի միջնորդություն է ներկայացվելու, սրբազանին Քննչականից կտանեն դատարան:

Սրբազանը մեղադրանքը չի ընդունում:

Առավոտյան Մայր աթոռը հայտնել էր, որ ձերբակալվել է Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, կան բերման ենթարկված մի շարք այլ հոգևորականներ, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդը: Նրա պահման վայրը ժամեր շարունակ անհայտ էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG