Մատչելիության հղումներ

Եվրոպան բախվում է հիբրիդային պատերազմի. ֆոն դեր Լայեն


Անօդաչու թռչող սարքերի հետ կապված վերջին միջադեպերը և օդային տարածքի այլ խախտումները ցույց են տալիս, որ Եվրոպան բախվում է հիբրիդային պատերազմի, որին պետք է արձագանքի ավանդական պաշտպանությունից դուրս միջոցներով, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Սա պատահական չէ», - հայտարարել է ֆոն դեր Լյայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում:

Ըստ նրա՝ սա հետևողական և աճող արշավ է՝ ուղղված քաղաքացիներին հունից հանելուն, միությունը պառակտելուն և Ուկրաինային Բրյուսելի աջակցությունը թուլացնելուն:

Ֆոն դեր Լայենը Ռուսաստանին չէ պատասխանատու համարել բոլոր միջադեպերի համար, սակայն հայտարարել է՝ պարզ է, որ Մոսկվայի նպատակը Եվրոպայում պառակտում սերմանելն է:

Եվրոպացի պաշտոնյաներն արդեն իսկ վերջին միջադեպերից մի քանիսը վերագրել են Մոսկվային:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG