Մատչելիության հղումներ

«Համաս»-ի ղեկավարությունն այսօր բանակցելու է Քաթարի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ


Լուսանկարն արված է Իսրայելի և Գազայի հատվածի սահմանից, իսրայելական ռազմական զրահատեխնիկան է տեղակայված, արխիվային լուսանկար
Լուսանկարն արված է Իսրայելի և Գազայի հատվածի սահմանից, իսրայելական ռազմական զրահատեխնիկան է տեղակայված, արխիվային լուսանկար

Քաթարի իշխանություններն այսօր «Համասի» ներկայացուցիչների հետ Դոհայում կքննարկեն Գազայում պատերազմի դադարեցման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Քաթարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ Անսարին։

Նրա խոսքով բանակցություններում ներգրավված կլինի նաև Դոհա ժամանած թուրքական պատվիրակությունը։ Մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ այն ղեկավարելու է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը։

XS
SM
MD
LG