Մատչելիության հղումներ

«Համասին» մոտ կանգնած պաղեստինյան աղբյուրը պնդում է՝ խումբն ուսումնասիրում է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը


«Համաս»-ին մոտ կանգնած պաղեստինյան աղբյուրը AFP-ին հայտնել է, որ խումբն ուսումնասիրում է Գազայի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, որը սատարում է Իսրայելի վարչապետը։

««Համասն» իր քաղաքական և ռազմական ղեկավարության շրջանակում սկսել է խորհրդակցությունների շարք», - ասել է աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով։

Ըստ աղբյուրի՝ քննարկումները կարող են մի քանի օր տևել:

Պաղեստինյան մեկ այլ աղբյուր նույնպես հաստատել է, որ «Համասն» ուսումնասիրում է Թրամփի ծրագիրը։

Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հակամարտության կարգավորման 20 կետից բաղկացած փաստաթուղթ, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նախատեսում է պատանդների վերադարձ, Իսրայելի փուլային հեռացում Գազայից, «Համաս»-ի զինաթափում և միջազգային մարմնի գլխավորությամբ անցումային կառավարության ստեղծում:

XS
SM
MD
LG