Մատչելիության հղումներ

Իսրայելը կբացի Գազայի Ռաֆահ անցակետը և չեղյալ կհայտարարի «Համասի» դեմ նախատեսված միջոցառումները


Իսրայելի հանրային հեռարձակող Kan-ը հաղորդել է, որ Իսրայելը որոշել է շարունակել Գազայի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահի անցակետի բացման գործընթացը և թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ այն բանից հետո, երբ վերադարձվել են չորս պատանդների մարմինները:

Ըստ հաղորդագրության՝ Իսրայելը չեղարկել է «Համասի» դեմ նախատեսված միջոցառումները, որոնք ներառում էին Գազայի հատված մուտք գործող օգնության բեռնատարների թվի կիսով չափ կրճատումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG