Մատչելիության հղումներ

Միրզոյան-Սիբիգա հանդիպմանը կարևորվել է Ուկրաինայում խաղաղության հասնելը


.
.

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները:

Արարատ Միրզոյանն ու Անդրեյ Սիբիգան քննարկել են երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը, գրել է Միրզոյանը սոցիալական ցանցում:

Նա հավելել է, որ Սիբիգայի հետ զրույցում ընդգծվել է խաղաղության հասնելու կարևորությունը Ուկրաինայում:

Միրզոյանը նաև նշել է, որ արտգործնախարարները համաձայն են զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը:

XS
SM
MD
LG