Կրեմլը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հակամարտությանը վերջ դնելու ծրագիրը։
Հաղորդվում է, որ Պուտինն ու Նեթանյահուն նաև հետաքրքրություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի և Սիրիայում իրավիճակի հետագա կայունացման հարցում: