Մատչելիության հղումներ

Պուտինը Թրամփի հետ հանդիպումը որակում է նշանակալից


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիժնի Նովգորոդի մարզում միջուկային արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայացած բանակցությունների մասին։ Կրեմլի ղեկավարը հանդիպումը որակել է նշանակալից և հավելել, որ ամերիկյան կողմի հետ շփումները շարունակվում են։

«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններին, դրանք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գտնվում են չափազանց ցածր մակարդակի վրա։ Ես արդեն բազմիցս խոսել եմ այս մասին։ Սակայն նախագահ Թրամփի գալով, կարծում եմ, որ թունելի վերջում որոշակի լույս է նշմարվում», - ասել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG