Մատչելիության հղումներ

Վաղարշապատի ընտրություններում գրանցվել է 8 քաղաքական ուժ


Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու ընտրություններում գրանցել է 8 քաղաքական ուժի, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Մինչ գրանցումը ԸԸՀ-ն բավարարել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը։

Վաղարշապատ ՏԻՄ ընտրություններին գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայրենիք» կուսակցություն, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ «Առաջ» և ՀՅԴ կուսակցություններով, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատ դեմոկրատները», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցությունները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG