Մատչելիության հղումներ

Զապորոժիեին ռուսների հարվածների հետևանքով 15 մարդ է վիրավորվել


Ուկրաինա, Զապորոժիե, 30-ը հոկտեմբերի, 2025թ.
Ուկրաինա, Զապորոժիե, 30-ը հոկտեմբերի, 2025թ.

Պաշտոնական Կիևը հաղորդում է, որ Ռուսաստանի կողմից Զապորոժիեին անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հասցված հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է վիրավորվել:

«Զապորոժիեի վրա արձակել են առնվազն 20 անօդաչու թռչող սարք և 8 հրթիռ։ Բնակելի շենքի մի քանի հարկ ավերվել է», - ասել է նահանգապետ Իվան Ֆեդորովը։

Ըստ ուկրաինական իշխանությունների՝ այս գիշեր Մոսկվան կրկին կրակ է բացել Ուկրաինայի մի քանի շրջաններում գտնվող ջերմաէլեկտրակայանների վրա։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ թիրախներից մի քանիսը գտնվում էին երկրի արևմուտքում։

Էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի կողմից անընդհատ հարձակումների պատճառով Ուկրաինայում ամեն օր էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրի անջատումներ են լինում։

«Ուկրէներգո» էներգամատակարար ընկերությունը առավոտյան իր հաճախորդներին տեղեկացրել է ռուսական հարձակումներից հետո էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների մասին՝ էլեկտրացանցը կայունացնելու նպատակով: Ընկերությունը կոչ է արել մարդկանց խնայողաբար օգտագործել էներգիան:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG