Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, մեկ ամսով կալանավորել է, հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ Ղուկասյանը և անհետ կորածի հարազատներից Ապիջան Գևորգյանը ձերբակալել են՝ խուլիգանության և վարույթի նախաքննությանը ու պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով հարուցված վարույթի շրջանակներում:
Գևորգյանին, սակայն, մեղադրանք չի ներկայացվել, նա ազատ է արձակվել:
Մեկ շաբաթ առաջ անհետ կորածների հարազատները հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ իրենց տանջող հարցերով՝ որտե՞ղ են իրենց զավակներն, ու ի՞նչ է անում պետությունը նրանց որոնելու ու հայտնաբերելու համար: Պաշտպանության նախարարության անցակետի մոտ իրադրությունը մի քանի անգամ լարվել էր, ծնողները փորձում էին մուտքը փակել, տեղում ավելանում էին ոստիկանական շարքերը: