Բաքվում քննարկում են Վաշինգտոնի համաձայնագրերը, առաջիկայում ամերիկյան կողմի հետ քննարկումներ կկայանան Երևանում

ԱՄՆ - ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հռչակագրի ստորագրումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 8-ը օգոստոսի, 2025թ.

Երեկվանից Բաքվում է ամերիկյան պատվիրակությունը: Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է Միջին միջանցքի հարցով մասնագիտացած առաքելությանը, ըստ Բաքվի հաղորդագրության՝ ընդգծվել է վաշինգտոնյան նախագծի կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը:

Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քենեթ Էնջելը Բաքվում հանդիպումների արդյունքներով ասել է, թե «Թրամփի ուղու» հետ կապված աշխարհաքաղաքական բազմաթիվ գործոններ կան. - «Մի կողմից՝ Ռուսաստանը, մյուս կողմից՝ Իրանը չեն ցանկանում, որ այս միջանցքը բացվի։ Թուրքիան, ընդհակառակը, կողմ է դրա բացմանը։ Հայաստանը նույնպես հետաքրքրված է այս գործընթացով, քանի որ նրանց համար շահավետ կլինի մաքսատուրք գանձել այդ երթուղով անցնող բեռների համար։ Ես կարծում եմ, որ այս հարցը կպահանջի որոշակի անվտանգության երաշխիքներ և դիվանագիտական մոտեցում»:

Ամերիկացի պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե մասնավորապես ինչ նկատի ունի: Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Սյունիքով անցնող ճանապարհը պետք է անվտանգ լինի ադրբեջանցիների համար՝ նկատի ունենալով հայ սահմանային ու մաքսային ծառայողների հետ շփման բացառումը:

Երեկ հայտնի դարձավ, որ Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նաև Երևանում են նախատեսվում քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման համար: Հստակ չէ՝ արդյո՞ք խոսքը նույն պատվիրակության մասին է: Հայաստանի արտգործնախարարությունը մանրամասներ չի հաղորդում՝ խոստանալով ավելի ուշ տեղեկացնել ամերիկացիների այցի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ պաշտոնյա․ «TRIPP-ը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կարևոր բաղադրիչն է»Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբՎաշինգտոնյան պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսվեն սեպտեմբերից. վարչապետ

Մինչ այդ, Ադրբեջանի խորհրդարանն այսօր հատուկ նիստում քննարկում էր Վաշինգտոնի համաձայնագրերը: Ելույթների առանցքում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն է, որը պաշտոնական Երևանն անընդունելի է համարում:

Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ասել է, թե վաշինգտոնյան համաձայնագրերը Ադրբեջանի վերջին տարիների ամենակարևոր քաղաքական և դիվանագիտական հաջողություններից են. - «Իլհամ Ալիևի նախաձեռնած «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը ծառայում է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»:

«Խաղաղ դիվանագիտության և իմաստուն առաջնորդության հաղթանակը» խորագրով նիստում չնշելով, որ Վաշինգտոնում այդ ճանապարհին արդեն Դոնալդ Թրամփի անունն են տվել, Մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովն ավելի հեռուն է գնացել՝ հույս հայտնելով, որ միջանցքը կստանա Իլհամ Ալիևի անունը. - «Վաշինգտոնի հանդիպմանը ստացվեց միջազգային երաշխիք Զանգեզուրի միջանցքի իրականացման համար։ Ադրբեջանի դիվանագիտության ամենապայծառ գագաթնակետը»:

Ադրբեջանի նախագահն, իր հերթին, այսօր նորից «Զանգեզուրի միջանցքից» սպասվող օգուտների մասին է խոսել՝ չհստակեցնելով, թե ինչ սկզբունքներով է գործելու այդ ճանապարհը:

«Ես կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը՝ որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կարևոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ», - հայտարարել է Իլհամ Ալիևը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ահմեդով․ «Զանգեզուրի միջանցքը» պետք է կրի Իլհամ Ալիևի անունը»Ադրբեջանի խորհրդարանը քննարկում է վաշինգտոնյան համաձայնագրերըԱլիև. «Զանգեզուրի միջանցքը շուտով կարևոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ»«Ալիևի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցրել ենք Վաշինգտոնում». Փաշինյանը հակադարձում է Ալիևին«Զանգեզուրի միջանցքը շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ»-ի ևս մեկ կարևոր հատված. Ալիև

Նույն րոպեներին Ադրբեջանի տրանսպորտային քաղաքականության գլխավոր պատասխանատուն հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքների ավարտը Ադրբեջանի տարածքում նախատեսված է հաջորդ տարի: Պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիան ևս սկսել է Կարսից 224-կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«ՀՀ տարածքում ենթակառուցվածքային ծրագրերը հաստատվում են միայն ՀՀ կառավարության կողմից». Խուդաթյանը պատասխանեց թուրք նախարարին«Սա Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից է». թուրք նախարարը՝ կառուցվող երկաթգծի մասին

Հայաստանում Իրանի դեսպանին են լրագրողներն ասել, որ վաշինգտոնյան համաձայնություններից հետո էլ Ադրբեջանում պնդում են, թե գործելու է «Զանգեզուրի միջանցքը»:

«Միջանք չկա: Խոսքը ճանապարհի մասին է: Ոչ խաղաղության պայմանագրում, ոչ էլ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա: Ոչ մի միջանցք չի լինելու», - հայտարարել է դեսպան Մեհդի Սոբհանին:

Երևանը պնդում է, որ ճանապարհը գործելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո: Փաստաթղթերում կարգավորումները նշված չեն, մասնավորապես՝ ամերիկյան կողմը ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ երթուղում: