Քաթարի իշխանություններն այսօր «Համասի» ներկայացուցիչների հետ Դոհայում կքննարկեն Գազայում պատերազմի դադարեցման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Քաթարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ Անսարին։
Նրա խոսքով բանակցություններում ներգրավված կլինի նաև Դոհա ժամանած թուրքական պատվիրակությունը։ Մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ այն ղեկավարելու է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համասին» մոտ կանգնած պաղեստինյան աղբյուրը պնդում է՝ խումբն ուսումնասիրում է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը