«Համաս»-ին մոտ կանգնած պաղեստինյան աղբյուրը AFP-ին հայտնել է, որ խումբն ուսումնասիրում է Գազայի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, որը սատարում է Իսրայելի վարչապետը։
««Համասն» իր քաղաքական և ռազմական ղեկավարության շրջանակում սկսել է խորհրդակցությունների շարք», - ասել է աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով։
Ըստ աղբյուրի՝ քննարկումները կարող են մի քանի օր տևել:
Պաղեստինյան մեկ այլ աղբյուր նույնպես հաստատել է, որ «Համասն» ուսումնասիրում է Թրամփի ծրագիրը։
Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հակամարտության կարգավորման 20 կետից բաղկացած փաստաթուղթ, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նախատեսում է պատանդների վերադարձ, Իսրայելի փուլային հեռացում Գազայից, «Համաս»-ի զինաթափում և միջազգային մարմնի գլխավորությամբ անցումային կառավարության ստեղծում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր Գազա». Սպիտակ տունը հրապարակել է հակամարտության կարգավորման ծրագիրը