Իրանը հայտարարում է, որ այլևս ոչինչ չի սահմանափակում իր միջուկային ծրագիրը, քանի որ Թեհրանի և գերտերությունների միջև կնքված 10-ամյա պատմական համաձայնագրի ժամկետը լրացել է։
2015 թվականին Վիեննայում Իրանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ստորագրված համաձայնագիրը նախատեսում էր վերացնել Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցները՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց։
Մի քանի տարի անց, սակայն, Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս եկավ՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։ Հետագայում Իրանը սկսեց հրաժարվել ստանձնած պարտավորություններից:
Անցած ամիս էլ ՄԱԿ-ը որոշեց վերականգնել պատժամիջոցները, ինչը փաստացի անվավեր դարձրեց համաձայնագիրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանն արձագանքում է ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը«Այսուհետ (համաձայնագրի) բոլոր դրույթները՝ ներառյալ իրանական միջուկային ծրագրի և դրանց հետ կապված մեխանիզմների սահմանափակումները, համարվում են դադարեցված», - ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունում: Գերատեսչությունը միաժամանակ շեշտել է՝ Թեհրանը վճռականորեն իր հանձնառությունն է հայտնում դիվանագիտության նկատմամբ։