Կարգալույծ է հռչակվել Տեր Տարոն քահանա Հունանյանը. Մայր Աթոռ

Կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը, հայտնում են Մայր Աթոռից՝ նշելով, որ հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս.

«Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից, անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ, մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին, հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին, անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը», - ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը նախ թող քննի իր անդամների կարգապահական հարցերը». Տեր Տարոն քահանա

Արդյոք քահանայի կարգալուծության հարցը վրա է հասել եկեղեցական բարքերը հրապարակային քննադատելուց ու Ստեփան Ասատրյանի հետ խորան բարձրանալուց հետո։ «Տեր Տարոնի վարքը քննարկելու առաջարկ Մայր Աթոռ եմ ուղարկել այս քննադատություններից շատ առաջ, շուրջ մեկ ամիս առաջ», - «Ազատության» հետ զրույցում պատմել էր Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ հայր Սամվելը։

Ըստ քահանայի ինքը ոչ թե ծառայության վայրը լքել է, այլ անժամկետ արձակուրդում է և արձակուրդի թույլտվություն ստացել է բանավոր Բագրատ Սրբազանից. «Սրբազանին հայտնի էին իմ անձնական խնդիրները, և այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է և հասկանում է հոգևոր որևէ խնդրանք և ըմբռնում է»։

Քահանան ավելի վաղ հայտարարել էր. «Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը նախ թող քննի իր անդամների կարգապահական հարցերը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայր Աթոռի և Վազգեն սրբազանի տեսակետները Հովհաննավանքի արարողության վերաբերյալ չեն համընկնումՈստիկանական զորքը հսկում է Հովհաննավանքը և կարգալույծ քահանայի տունը. ի՞նչ են կանխում ու ինչի՞ց են զգուշանումՓաշինյանը կրկին մասնակցեց կարգալույծ Ասատրյանի մատուցած պատարագին, Մայր Աթոռում տոնում են կաթողիկոսի գահակալության տարեդարձը«Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են». Մայր Աթոռ