Մերձավանի արյունալի միջադեպի գործով քննչական գործողություններ են կատարվել

Իրավապահները Մերձավանում, 24-ը սեպտեմբերի, 2025թ.

Մերձավանում տեղի ունեցած սպանության փաստով քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Ըստ Քննչականի՝ կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ նա համաձայն իր ցուցմունքի սովորել է կրակել:

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, մյուս կալանավորվածը՝ Օհանյան եղբայրների ընկերը:

Նախորդ շաբաթվա սկզբին իրավապահները հայտարարեցին արյունալի միջադեպը բացահայտելու մասին: Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Գևորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նարեկ Օհանյանը մանրամասն ցուցմունք է տվել, հերքել իր մասնակցությունը Մերձավանի սպանությանը, պնդում է փաստաբանըՍպանված Վալոդյա Գրիգորյանի թիմակիցները համաձայն չեն վենդետայի վարկածի հետՄեղադրյալը ցուցմունքում նշել է, որ պատճառը վրեժխնդրությունն էր. ՔԿ նախագահը՝ Մերձավանի դեպքից Իրավապահները հայտարարում են՝ Մերձավանի արյունալի միջադեպը բացահայտված է. գյուղի բնակիչներին դա չի գոհացնումՎարկածը շարունակում է մնալ այն, որ Մերձավանում սպանությունը փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ