Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ շաթդաունը կարող է հանգեցնել աշխատատեղերի կորստի

ԱՄՆ-ում շաթդաունի շարունակմանը զուգահեռ Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ դա կարող է հանգեցնել աշխատատեղերի կորստի:

Հանրապետականների կողմից ղեկավարվող Սենատը հինգերորդ անգամ է մերժել դաշնային գործակալությունների ֆինանսավորման լրացուցիչ միջոցառումները:

Հանրապետականների գլխավորած Ներկայացուցիչների պալատը նիստ չի անցկացրել, և խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ չի նախատեսում այն կայացնել այնքան ժամանակ, քանի դեռ կառավարության ֆինանսավորումը չի հաստատվել: