Ցանկության դեպքում «մենք հեշտությամբ կգրավեինք» «Զանգեզուրի միջանցքը». Ալիև

«Եթե մենք ցանկանայինք արգելափակել հայ-իրանական սահմանը, դա կանեինք դեռ 2020 թվականի նոյեմբերին»,-Al-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա միաժամանակ պնդել է, թե «Զանգեզուրի ադրբեջանական օկուպացիայի մասին որոշ լրատվամիջոցների և կայքերի տեղեկությունները բացարձակ սուտ էին»։ Դրա հետ մեկտեղ Ալիևը շեշտել է, որ ռազմական տեսանկյունից Սյունիքի հարավային հատվածի գրավումը լուրջ դժվարություն Բաքվի համար չէր ներկայացնում։

«Նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում դա անելն այնքան էլ բարդ չէր։ Այդ ճանապարհի երկարությունը ընդամենը 40 կիլոմետր է։ Ռազմական տեսանկյունից դրա համար այնքան էլ շատ ժամանակ չէր պահանջվի։ Պարզապես երկու կողմից՝ Նախիջևանից և Ադրբեջանի հիմնական հատվածից գալիս և վերցնում ես այն»,-պնդում է Ալիևը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճանապարհի շուրջ հակասող կարծիքներ․ Բաքուն խոսում է միջանցքից, ՀՀ իշխանությունը՝ փոխադարձությունից, ընդդիմությունը՝ զիջումից