Վեհափառը հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր քաջալերանքը հայտնել

Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Այսօր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերել քահանաներին, ովքեր նախօրեին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Երեկ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի հոգևորականների տներում, 12 և ավելի հոգևորականներ բերման էին ենթարկվել: Թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ով Վեհափառի քրոջ որդին է, երկու ամսով կալանավորվեց՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելու և ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածներով, մեկ ամսով կալանավորվեց Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, մյուս հոգևորականներն ազատ արձակվեցին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեցԸստ իշխանականների՝ իրավապահները հոգևորականներին հետապնդելու ցուցում չեն ստացել, ընդդիմադիրները հակառակն են պնդումԱրագածոտնի թեմում գործողություններն իշխանությունների «հակաեկեղեցական արշավի» դրսևորումն են. Մայր աթոռԱրագածոտնի թեմի առաջնորդը չի ընդունում մեղադրանքը. ինչ է հայտնի եկեղեցականների ձերբակալությունից հետոԱրագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին մեղադրանք է ներկայացվելԲերման ենթարկված 10 հոգևորական, Արագածոտնի թեմի առաջնորդի գտնվելու վայրը ժամեր անց հայտնի դարձավ