Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների նախօրեին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում առաջընթացը կօգնի վերջ դնել Ռուսաստանի հետ ավելի քան 3.5 տարի շարունակվող պատերազմին։
Telegram-ում գրառում անելով՝ Զելենսկին ուղղակիորեն չի անդրադարձել Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր բանակցություններ վարելու համաձայնությանը, սակայն ասել է՝ հստակ է, որ Ռուսաստանը ցանկանում է վերսկսել երկխոսությունը՝ լսելով Թրամփի այն առաջարկի մասին, որ գուցեև Կիևին մեծ հեռահարության Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարի: